Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի և Հունաստանի նոր ֆինանասների նախարար Յանիս Վարուֆակիսի միջև բանակցություններն ավարտվել են ոչ դիվանագիտական երկխոսությամբ: Այս մասին հաղորդում է Mega-ն:
Հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության ժամանակ Վարուֆակիսը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցել եվրագոտու օրինական կառույցների, ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ, սակայն ոչ «անհասկանալի եռակողմ հանձնաժողովի» հետ, որը հակաեվրոպական քաղաքականություն է վարում:
Ականատեսների խոսքերով՝ բարձրախոսն անջատելուց հետո Դեյսելբլումը հույն նախարարին ասել է, որ վերջինս հենց նոր սպանեց «եռյակի ձևաչափը»: Վարուֆակիսը պատասխանել է. «Ուաո՜ւ»:
«Եռյակին դուրս են վռնդել», — դիպուկ նկատել է գերմանական Bild-ը: