Հայոց ցեղաստպանության ժխտողականությամբ հայտնի «Թալեաթ փաշա» կոմիտեի ազգայնական անդամները չեն կարողացել մուտք գործել Հունաստան: Այս մասին հաղորդում է թուրքական Haberler-ը:
Վերջիններս Աթենք էին ուղևորվում՝ բողոքի գործողություն կազմակերպելու Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին ընդունված՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ:
Կոմիտեի 13 անդամից բաղկացած պատվիրակությունը հունվարի 9-ին փորձել է վայրէջք կատարել Աթենքում և ցույց կազմակերպել Հունաստանի խորհրդարանի շենքի առջև: Հունական իշխանությունները սակայն արգելել են նրանց մուտքը՝ դա պատճառաբանելով վիզայի հետ կապված փաստաթղթերում առկա են անճշտություններով:
Տեղի ունեցածը դատապարտել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ ցանկացած մարդ ունի բողոքի խաղաղ գործողություններ անցկացնելու իրավունք:
Հիշեցնենք, որ Հունաստանը Շվեյցարիայից և Սլովակիայից հետո դարձել է երրորդ երկիրը, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը։