տուն Քաղաքական Միջազգային Հունաստանը չի պատրաստվում դուրս գալ եվրագոտուց. Հունաստանի վարչապետ

Հունաստանը չի պատրաստվում դուրս գալ եվրագոտուց. Հունաստանի վարչապետ

97
0

Greece_EU

Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բացառել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ եվրոյի գոտուց: Այս մասին նա ասել է այսօր Կիպրոս կատարած այցի ժամանակ:

Նրա խոսքերով` բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Եվրամիությունը կկարողանա գոյատևել առանց եվրոգոտու այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունաստանն ու Կիպրոսը, շատ սխալվում են: «ԵՄ-ն և եվրագոտին անդամալույծ կդառնան առանց Հունաստանի և Կիպրոսի, որոնք գտնվում են հարավարևելյան թևում», — ասել է Ցիպրասը:

Ցիպրասի կարծիքով` այս երկու պետությունները ԵՄ հենասյունն են այս անկյան գոտում: ՍԻՐԻԶԱԱ կուսակցության առաջնորդի խոսքերով` ոչ միայն Հունաստանն ու Կիպրոսը, այլ ամբողջ Եվրոպան է ճգնաժամի մեջ, իսկ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են «մեծ լուծումներ»: