Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, մասնավորեցման հարցերով հունական գործակալության ղեկավար Ստերգիոս Պիտսիորլասը և «Cosco» չինական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սյույ Լիժունը ստորագրել են պայմանագիր երկրի խոշորագույն՝ Պիրեուսի նավահանգստի վաճառքի մասին, հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին:
Գործարքի արժեքը կազմում է 419 մլն դոլար: Գործարքի համաձայն՝ չինական «Cosco»-ն վերահսկողություն է ստացել Պիրեուսի նավահանսգտի 51 տոկոսի նկատմամբ, ևս 16 տոկոսը կստանա 5 տարի հետո, երբ նավահանգստում ներդնի 350 մլն եվրո։