տուն Լուրեր Հունաստան ժամանող փախստականների թիվը նվազել է. Ցիպրաս

Հունաստան ժամանող փախստականների թիվը նվազել է. Ցիպրաս

131
0

1199366081

Շնորհիվ ԵՄ և Թուրքիայի միջև կնքված պայամանագրի Հունաստան ժամանող միգրանտների թիվը զգալիորեն նվազել է, РИА Новости-ի փոխանցմամբ դրա մասին ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Նշենք, որ մարտի 18-ին ԵՄ անդամ երկրները և Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի պայմանավորվածություն էր ձեռքբերվել ոչ օրինական ճանապարհով  թուրք-հունական սահմանը հատած փախստականներին վերադարձնելու վերաբերյալ: Դրա փոխարեն խոստացվել էր Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի ռեժիմ, 3 միլիարդ եվրո և ԵՄ-ն ընդունում էր սիրիացի փախստականներին:
«Մի քանի ամիս առաջ, ամեն օր մեր կղզիներ էին ժամանում 3-4 հազար փախստականներ, այսօր այդ թիվը հասել է 50-60 հոգու»,-ասել է Ցիպրասը: