Երեկ հունական Պատրա քաղաքի քաղաքապետարանի շենքի վրայից հանվել է Եվրամիության դրոշը։
«Դրոշը հանվել է ներկայիս քաղաքապետի ընտրվելուց հետո։ Այդ գործողությունն ուղղված է Եվրամիության դեմ, որպես անդրազգային ռեակցիոն միության, որը թշնամաբար է տրամադրված ժողովրդի դեմ», — ասել է քաղաքապետ Անդրեաս Անտոնոպուլոսը։ Նրա խոսքերով՝ Եվրոպական միությունը չի փոխվում և երբեք չի լինելու ժողովրդի հետ։
Ներկայում քաղաքապետարանի վրա տեղակայված են քաղաքի և Հունաստանի դրոշները։