տուն Քաղաքական Միջազգային Հումանիտար օգնություն Սիրիային

Հումանիտար օգնություն Սիրիային

79
0

makՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գործակալությունները հանգստյան օրերին սիրիական պաշարված Զաբադանի ու Մադայա քաղաքներ, ինչպես նաև Ֆուա ու Կեֆրայա բնակավայրեր է հասցրել գրեթե 29.500 սննդային հավաքածու։

Այդ մասին հայտնել է Սննդի համաշխարհային ծրագիրը։ Հաղորդվում է, որ դա վերջինիս առաջին հումանիտար օգնությունն է Զաբադանիի համար, ինչպես նաև վերջին երկու տարում առաջին օգնությունը Մադայայի բնակիչների համար։ Առաքելությանը մասնակցել են նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի ու Կարմիր մահիկի սիրիական ասոցիացիայի ներկայացուցիչները։

Զաբադանիում ու Մադայայում այդ սնունդը ստացել է 19.500 մարդ։ Եվս 10.000 մարդ սննդամթերք ստացել է Ֆուա և Կեֆրայա գյուղերում։ Ավտոշարասյունները Դամասկոս են ժամանել Թուրքիայի հարավից։