Օգոստոսի 5-ի ՀՀ ոստիկանությունը հրապարակել էր մի օրինագիծ, որով առաջարկվում էր պատիժ սահմանել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար»։ Սակայն այդ օրինագիծը մեկ օր անց հանվել էր ոստիկանության կայքից։ Այս կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Ասիական և Եվրոպական վարչության ղեկավարի տեղակալը նամակ է հղել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանին։
«Գրում ենք Ձեզ արտահայտելու համար մեր մտահոգությունը այն օրինագծի վերաբերյալ, որը հայտնվել էր ՀՀ ոստիկանության կայքում օգոստոսի 5-ին։ Այս օրինագիծը նախատեսում էր 2 հոդված ավելացնել Քրեական օրենսգրքում, որով անօրինական էր համարվելու «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը», ինչը ազատ խոսքի արտահայտման խախտում է և լեսբիների, նույնասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուլների իրավուքնների խախտում։
Ոստիկանությունը հեռացրել է այդ օրինագիծը կայքից, իսկ լրատվամիջոցները փաստում են, որ չկան ծրագրեր այն խորհրդարան մտնելու համար։ Այնուամենայնիվ, մյուս ինստիտուտները նույնպես կարող են նմանատիպ օրինագծեր ներկայացնել, և մենք խնդրում ենք Ձեզ, որպեսզի միջոցներ ձեռնարկեք, որոնք թույլ չեն տա մարդու միջազգային օրենքները խախտող օրինագծի առաջ բերումը և խորհրդարանում քննարկումների կազմակերպումը», — ասված է նամակում։