ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 26-ի նիստում որոշում է ընդունել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին:
Որոշման մեջ մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և 2-րդ կետի «ժդ» ենթակետերը, 42-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի № 339Ն և 2014 թվականի հուլիսի 2-ի № 235Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է`
Թույլատրել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 6-ը Հայաստանի Հանրապետության տարածքում զբաղեցնել հանրային շարժական կապի ցանցի 44 տարածաշրջանային կոդը (NDC) և նշված կոդով ամբողջական XXXXXX համարային շարքը»։
Որոշումն ուժի մեջ է մտնելու ստորագրման պահից: