Խորհրդարանում մեկնարկել են «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով լսումները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ներկայացրեց ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները, որոնք հանգեցրել են ընկերությունում պարտքերի կուտակման:
Նազարյանին, սակայն, ակնհայտորեն դուր չէր եկել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի` երեկ որկու պարբերականների հետ ունեցած հարցազրույցները: Նա մանրամասներ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ավելի վաղ տեղի ունեցած քննարկումից:
«Երբ մենք ՀՀԿ-ում քննարկումներ էինք կազմակերպում, պարոն Բիբինը փորձեց ամբողջ մեղքը տեսնել արտադրող կայանների կողմից էլեկրտաէներգիա չարտադրելուն ու չփորձեց սխալներ գտնել ընկերության կառավարման մեջ»,- ասաց նա ու անդրադարձավ խնդիրներին, որոք կան ընկերությունում:
Նա առաջին հերթին անդրադարձավ 102 մրդ դրամի ներդրումներին:
«Դրանք կոչված էին ծառայությունների որակը լավացնելուն, վթարների վերացման ժամկետները կրճատելու : Նրանք ներդրումները կատարելիս հաշվարկել են ավելի բարձր գնով, քան այդ ժամանակ գործում էր: Այս ամենի մասին լռում են ՀԷՑ-ում, կարծում են, թե սա նորմալ երևույթ է. Ես ունեմ իմ ընդգծված կարծիքը. Սա աննորմալ երևույթ է»,- ասաց նա:
Նշենք, որ Եվգենի Բիբինը ինչ-ինչ պատճառներով, ինչպես իր խոսքում ասաց նիստը վարող Աժ պատգամավոր Վարդան Այվազյանը, բացակայում է: