Եվրոպական խոշորագույն HSBC բանկը հայտարարել է մոտ 20 հազար հոգով կրճատել ամբողջ աշխարհում գործող իր մասնաճյուղերի աշխատակիցների թիվը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս կրճատումները պայմանավորված են բանկի եկամտաբերության ապահովման ծրագրի կատարման անհրաժեշտությամբ: Մոտ 8 հազար աշխատակից կկրճատվի Մեծ Բրիտանիայում: Բացի այդ, HSBC-ն կփակի Բրազիլիայում և Թուրքիայում իր անեկամտաբեր ստորաբաժանումները: