Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Araratnews.am-ը Մարտունու հիվանդանոցից տեղեկացավ, որ վիրավոր երեխաները Գևորգ Գրիգորյանն ու Վարդան Անդրեասյանն է.«Վարդանին ավելի շուտ ենք ուղարկել Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ Գևորգին էլ վիրահատել ենք ու մի տասը րոպե առաջ ուղարկել: Վիճակը ստրատեգիական է, ուղարկեցինք այնտեղ, որ տեղեր ազատվեն. Կարող է էլի վիրավորներ լինեն»:
Իսկ Ստեփանակերտի հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ երեխաներից 11-ամյա Վարդան Անդրեասյանին արդեն սկսել են վիրահատել.« Վիրահատում են, դեռ չգիտենք, վիրահատությունը նոր է սկսել: Կոնքն էր վնասվել, շատ արյուն է կորցրել»: