Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգևոր գոհունակությունն է հայտնում Գյումրիում հայ կաթողիկե հավատացյալներին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման առթիվ:
Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Պապական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին առաջնորդանիստ եկեղեցու օծմանը բոլոր ներկաներին և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին փոխանցելով Ֆրանցիսկոսը պապի հոգևոր ողջույնն ու պապական մաղթանքը՝ նշեց, որ սրբազան քահանայապետը գոհունակություն է արտահայտել, որ հաջողությամբ են պսակվել Աստվածահաճո այս առաքելությունը, բոլորի ջանքերն ու նախաձեռնությունները: Ֆիանցիսկոս պապը ցանկություն է հայտնել, որ այս հրաշագեղ իրադարձությունը նպաստի թեմի հասարակության վերանորոգ հոգևոր աշխուժությանը` Ռա ֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գլխավորությամբ` միշտ ավելի հավատարիմ, վեհանձն առաքելական ճիգ գործադրելով, որը ճմարիտ վկայություն է եղբայրական սիրո` սուրբ մարտիրոսների օրինակին հետևելով, որոնց նվիրված է այս մայր տաճարը:
Սրբազան Քահանայապետը, ողջունելով արարողությանը ներկա հոգևոր և քաղաքական իշխանություններին, Հայ Առաքելական եկեղեցու եղբայրներին և համայն հայ կաթողիկե եկեղեցու հավատացյալներին՝ հայցում է Աստվածամոր սուրբ կույս Մարիամի հզոր պաշտպանությունը՝ տալով իր Հայրապետական առաքելական օրհնությունը: