Ֆրանցիսկոս պապը Հռոմում օպտիկայի խանութ է գնացել ու իրեն հարմար ակնոց գնել, գրում է BBC News-ը:
Սովորաբար, պոնտիֆիկոսի համար նման ապրանքները Վատիկան են տանում, սակայն այս անգամ նա ինքն է որոշել քաղաք գնալ ու անհրաժեշտ իրն անձամբ գնել: Նա օպտիկայի խանութում մոտ մեկ ժամ է անցկացրել ու պնդել, որ անպայման վճարի , չնայած խանութի տերը չի ցանկացել նրանից գումար վերցնել:
Հռոմի պապին ուղեկցել են օգնականը, թիկնապհն ու մի քանի ոստիկան: Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարող ազատ շրջել Հռոմի փողոցներով. «Ես շատ եմ ուզում քայլել Հռոմի փողոցներով: Երբ Բուենոս Այրեսում էի, ինձ դուր էր գալիս քաղաքի փողոցներով զբոսանքը: Այդ իմաստով ես ինձ մի քիչ սահմանափակված եմ զգում»,-մեջբերում է National Geographic –ը: