Այսօր մեկնարկում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Վրաստան: Այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը:
Վրաստանում Ֆրանցիսկոսը հանդիպումներ կունենա Վրաց պատրիարք Իլյա 2-րդի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Հոկտեմբերի 2-ին` հրաժեշտի արարողությունից հետո, Պապը Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան:
Ինչպես արդեն նշել էինք, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Ֆրանցիսկոս Պապը կայցելի Բաքվի Շահիդների ծառուղի, սակայն չի այցելի Խոջալուի զոհերի հուշարձան: