տուն Լուրեր Հռոմի Պապն այցելել է երկրաշարժից ավերված Ամատրիչե քաղաք

Հռոմի Պապն այցելել է երկրաշարժից ավերված Ամատրիչե քաղաք

95
0

upload-AP_16278308848245-pic905-895x505-97405

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր այցելել է Իտալիայի Ամատրիչե քաղաք. հայտնում է Corriere della Sera-ն:

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ քահանայապետի այցը նախատեսված չի եղել: Պապը հանդիպել է զոհերի ընտանիքների հետ և այցելել ժամանակավոր կացարաններում ապաստանած բնակիչներին:

Նշենք, որ քաղաքում օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը 6,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ավերածություններ էին գրանցվել նաև Լացիոյի, Մարկեի և Ումբրիայի շրջաններում: Ըստ վերջին տվյալների՝ աղետի զոհ Էր դարձել 297 մարդ: