Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավարտել է իր այցելությունը Ֆիլիպիններ, որտեղ ապրում է Ասիայի ամենամեծ կաթոլիկ բնակչությունը: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Հավատացյալների ամբոխը հովվապետին ուղեկցել է ողջ ճանապարհին՝ ընդհուպ մինչև ինքնաթիռի աստիճանահարթակը: Ֆրանցիսկոսը Հռոմ է մեկնել Ուիլամոր ռազմական օդանավակայանից:
Նրան ուղեկցել են երկրի նախագահ Բենիլյո Ակինոն, տեղի կաթոլիկ եկեղեցու բարձրագույն ղեկավարությունն ու որբ երեխաների մի խումբ, որը բղավել է «Պապ Ֆրանցիսկոս, մենք քեզ սիրում ենք»:
Ասիա կատարած իր այցի ընթացքում Վատիկանի ղեկավարն այցելել է Շրի Լանկա: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երեկ Վատիկանի մայրաքաղաք Մանիլայում նրա անցկացրած ժամերգությանը ներկա է գտնվել շուրջ 6 միլիոն մարդ: