Նյու Յորքի Հառլեմի շրջանի Our Lady Queen of Angels դպրոց այցելության ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աշակերտներին հանձնարարել է աղոթել իր համար, հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Ես տնային առաջադրանք ունեմ Ձեզ համար: Աղոթեք ինձ համար», — ասել է Հռոմի պապն իր ելույթում:
Դպրոցի տնօրենը հայտարարել է, որ այս այցը պատմական նշանակություն ունի ուսումնական հաստատության համար, իսկ երեխաները, ծնողները և ուսուցիչները անհամբերությամբ էին սպասում նրա այցին և «7-րդ երկնքում էին երջանկությունից»` իմանալով դրա մասին: