Իսպանացի տրանսսեքսուալ Դիեգո Ներիլ Լեյառագան ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից։ Այս մասին տրանսսեքսուալը պատմել է HOY.es կայքին։ Հանդիպումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը Վատիկանում։
Հանդիպմանը ներկա է եղել նաև իսպանացու հարսնացուն։ Նշվում է, որ Լեյառագան հրավեր էր ստացել Հռոմի պապից անցած տարվա դեկտեմբերին։ Կայքը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ Հռոմի պապն ընդունում է սեռը փոխած անձի։ Վատիկանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման հանդիպման վերաբերյալ տեղեկություն չունեն։