տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապն ԱՄՆ-ի կոնգրեսում կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը

Հռոմի պապն ԱՄՆ-ի կոնգրեսում կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը

96
0

1688169

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, երեկ ելույթ է ունեցել կապիտոլիումում ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների առջև` կոչ անելով ավելի մարդասիրական մոտեցում ցուցաբերել ներգաղթյալների հարցում:

Հռոմի պապի ելույթը բազմիցս ընդհատվել է կոնգրեսականների  բուռն ծափահարություններով:

Պապն անդրադարձել է նաև աբորտների հարցին` նշելով, որ մարդկային կյանքերը պետք է պաշտպանվեն:

Ըստ Հռոմի պապի` աշխարհում զինված հակամարտությունները պետք է դադարեցնել, իսկ դրան կարող է նպաստել զենքի վաճառքի դադարեցումը, ինչը մյուսների կյանքի հաշվին հարստահարվելու գործընթաց է:

«Մենք մեզ պետք է հարց տանք, թե ինչու է մահաբեր զենք վաճառվում նրանց, ովքեր բազմաթիվ ապրումներ են պատճառում առանձին մարդկանց և հանրույթներին: Ցավոք, սրա պատասխանը բոլոր գիտեն` փողը: Արյունով լվացված գումարները, և հաճախ` անմեղ արյունով», — ասել է նա: