Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ 2 օր առաջ Վատիկանում մատուցված պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը ոչ այլ ինչ են, քան զրպարտանք Թուրքիայի հասցեին։ Այս մասին գրում է «Ակօս» թերթը։
«Մեզ համար անընդունելի է, որ Հռոմի պապը զրպարտանքով է զբաղվում։ Ֆրանցիսկոսի խոսքերն անարդար ու կողմնապահ են և չեն համապատասխանում իրական պատմությանը», – ասել է Չիչեքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում կայացած պատարագի ժամանակ Հռոմի պապը հայտարարել էր, որ հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։