տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապի ելույթը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Հռոմի պապի ելույթը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

98
0

5

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին:

«Բոլոր կաթոլիկների անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս դահլիճում ելույթ ունենալու հրավերի համար և շնորհակալ եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ իր բարի խոսքերի համար», — ասել է Հռոմի պապը:

Սա Հռոմի պապի առաջին ելույթն էր ՄԱԿ-ի դահլիճում: Վերջին անգամ նման պատվի էր արժանացել Հովհաննես Պողոս Երկրորդը, 1995 թվականին:

Հռոմի պապն իր ելույթը նվիրել է բնության պահպանության, փախստականների հարցերի կարգավորման անհրաժեշտությանը:

Հռոմի պապը զգուշացրել է իշխանության չարաշահումների և միջազգային իրավունքի գործիքների անարդյունավետ կիրառման մասին:

Նա նաև կոչ է  արել ՄԱԿ-ին՝ թղթին վրա չթողնել 15 տարվա զարգացման հայեցակարգը: