Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն:
Սրբազան քահանայապետին դիմավորել են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ կնոջ հետ, Վրաց պատրիարք Իլյա 2-րդը, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, կառավարության անդամները, Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Ինչպես արդեն նշել էինք, Վրաստանում Պապը հանդիպումներ կունենա Վրաց պատրիարք Իլյա 2-րդի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Հոկտեմբերի 2-ին` հրաժեշտի արարողությունից հետո, Պապը Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան: