Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու կոչով նամակ Է ուղարկել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Այդ մասին հաղորդել Է ANSA գործակալությունը՝ հղում անելով Սբ.Աթոռին առընթեր Ուկրաինայի դեսպանության տեղեկատվությանը: Ուղերձը նվիրված Է Ուկրաինայի անկախության 24-րդ տարեդարձին:
«Ես աղոթում եմ այդքան դժվարին վիճակում հայտնված Ձեր երկրի համար: Հոգեւոր զորակցություն եւ ցավակցություն եմ հայտնվում բոլոր զոծվածների ընտանիքներին ու նրանց, ովքերց տառապում են: Հորդորում եմ՝ օգտագործել բոլոր հնարավորությունները խաղաղություն հաստատելու եւ ազգային համաձայնության հասնելու համար»,-գրել Է Ֆրանցիսկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: