«Հռոմի պապը՝ Ուկրաինայի համար» ծրագրի շրջանակներում ամբող Եվրոպայում արդեն հանգանակվել է 8 միլիոն եվրո: Այժմ սկսվել է այդ օգնության բաշխումը` հաղորդում է Korrespondent լրատվական գործակալությունը:
Այսպես, Զապորոժիեում իր աշխատանքն է սկսել մարդասիրական օգնության ընդունման կազմակերպչական կոմիտեն: Տեղում աշխատում է նաև Կարիտասի ներկայացուցիչը, ով Հռոմից Ուկրաինա է եկել:
«Այսօր Ուկրաինան հումանիտար մեծ ճգնաժամ է ապրում, հատկապես Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում: Ֆրանցիսկոս Պապը փորձում է օգնել աղքատներից ամենաաղքատին: Մենք աշխատում ենք բոլոր քրիստոնեական եկեղեցիների, ինչպես նաև ոչ քրիստոնեական համայնքների հետ: Նրանք փորձում են մեզ ներկայացնել այսպես կոչված «մոխրագույն գոտու» կարիքավորների մասին տվյալների շտեմարանը, ինչպես նաև Դոնեցկում և Լուգանսկում և այն տարածքներում, որտեղ ոչ բոլոր մարդասիրական օգնությունը կարող է հասնել»,- հաղորդել է օգնության բաշխման պատասխանատու Յան Սոբիլոն: