Հռոմի պապ Ֆրանցսիկոս Առաջինը «սկանդալ» է որակել Ուկրաինայում ծավալվող հակամարտությունը, որին մասնակցում են միևնույն կրոնի հտևորդները: Associated Press գործակալությունը հաղորդում է, որ ամենշաբաթյա քարոզի ժամանակ Հռոմի պապը կոչ է արել միջազգային ջանքեր գործադրել, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ նախաձեռնել կողմերի միջև:
«Ես մտածում եմ ձեր մասին, ուկրաինացի եղբայրներ և քույրեր, սա համարում եմ պատերազմ քրիստոնյաների միջև: Դուք միևնույն կրոնի հետևորդ եք և կռվում եք մեկդ մյուսի դեմ: Սա սկանդալ է», — ասել է Ֆրանցսիկոսը: