տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը թույլատրել է անտունների համար ցնցուղ տեղադրել Վատիկանի տարածքում

Հռոմի պապը թույլատրել է անտունների համար ցնցուղ տեղադրել Վատիկանի տարածքում

84
0

4fa0a1debc67be67a02e8b6263dbad557580e659

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը թույլատրել է Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրել ցնցուղներ, որոնք նախատեսված են անտունների համար: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Ցնցուղը կտեղադրվի հասարակական զուգարանի տարածքում և կգործի նոյեմբերի 17-ից: Եվս 10 ցնցուղներ կտեղադրվեն Հռոմի տարածքում գտնվող տարբեր եկեղեցիներում: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Սարդինիայոմ բնակվող Ֆրանկո անունով մի տղամարդ, ով 10 տարի շարունակ ապրել է փողոցում:

Հոկտեմբերին նա հրաժարվել է մասնակցել իր 50-ամյակի կապակցությամբ արքեպիսկոպոս Կոնրադ Կրաևսկու կողմից կազմակերպված ընթրիքին: Ֆրանկոն բացատրել էր, որ իր վրայից վատ հոտ է գաիս, այդ պատճառով ստիպված է մերժել հրավերը: Կրաևսկին պնդել է, որ Ֆրանկոն ներկա գտնվի, որի ժամանակ տղամարդը բացատրել է, որ իր համար դժվար չէ Հռոմում սնունդ գտնել, մինչդեռ չկա մի վայր, ուր նա ցնցուղ կընդունի: Այս հարցը հասցվել է հռոմի պապին, ինչից հետո եղել է համապատասխան հրահանգ: