տուն Լուրեր Հռոմի Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիում (տեսանյութ)

Հռոմի Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիում (տեսանյութ)

131
0

53045007

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիում՝ Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում. հայտնում է Gazeta.ru-ն:

Նշենք, որ Պապը Վրաստան է ժամանել սեպտեմբերի 30-ին՝ օրվա երկրորդ կեսին: Պապի այցը կտևի երկու օր:  Ֆրանցիսկոսն արդեն մի շարք հանդիպումներ է անցկացրել երկրի նախագահի, վարչապետի և Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա 2-րդի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 2-ին` հրաժեշտի արարողությունից հետո, Պապը Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Ֆրանցիսկոս Պապը կայցելի  Բաքվի Շահիդների ծառուղի, սակայն չի այցելի Խոջալուի զոհերի հուշարձան: