տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը պարզեցրել է կաթոլիկների ամուսնալուծության կարգը

Հռոմի պապը պարզեցրել է կաթոլիկների ամուսնալուծության կարգը

117
0

08141343.713230.9675

Հռոմի պապն արմատապես փոխել է  Կաթոլիկ եկեղեցում կնքված ամուսնությունը չեղյալ հայտարարելու կարգը, գրում է Associated Press-ն:

Կաթոլիկ եկեղեցում ամուսնալուծություն հասկացություն չկա: Նորից ամուսնանալ ու եկեղեցական օրենքները չխախտել կարելի է միայն ամուսիններից մեկի մահվան դեպքում:

Գոյություն ունի նաև ամուսնությունը չեղյալ հայտարարելու մի հնարավորություն, երբ այն իրականում գոյություն չունեցող է ճանաչվում: Չեղյալ հայտարարման այս տեսակը վաղուց է քննադատության արժանանանում, քանի որ այն շատ բարդ է , թանկ ու շատերի համար ոչ մատչելի: Կաթոլիկների համար, երբեմն, ամուսնալուծությունը տարիներ է տևում ու հարյուր հազարավոր դոլարներ են ծախսվում այդ գործընթացի վրա: