տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը պարզեցրել Է ամուսնության լուծարման ընթացակարգը

Հռոմի պապը պարզեցրել Է ամուսնության լուծարման ընթացակարգը

72
0

hromi-pap-hv-korea-620x300Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոփոխություններ Է մտցրել ամուսնության լուծարման ընթացակարգում՝ այն դարձնելով ավելի պարզ եւ արագ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը՝ հաղորդել Է Reuters գործակալությունը:

Հունիսին Հռոմի պապն ընդունել Է «բացառիկ հանգամանքներում» ամուսնալուծության հնարավորությունը: «Գոյություն ունեն դեպքեր, երբ ապահարզանն անխուսափելի Է: Երբեմն այն կարող Է բարոյապես անհրաժեշտ դառնալ»,- պարզաբանել Է քահանայապետը:

Ընտանիքի առջեւ ծառացած մարտահրավերները, դրա կոչումը եւ առաքելությունը դարձել են հրապարակված Աշխատանքային փաստաթղթի (Instrumentum laboris) հիմնական թեմաները: Այն հասցեագրված Է Եպիսկոպոսների սինոդի առաջիկա 14-րդ Գլխավոր ասամբելային, որը նվիրված Է ընտանիքին: Համաժողովը կկայանա հոկտեմբերին Վատիկանում: ՝

Relatio Synodi-ն հավաստում Է ընտանիքի արժեքը, որը հիմնված Է տղամարդու եւ կնոջ ամուսնության վրա՝ ընդգծելով դրա դրական կողմերը, եւ հիշատակում Է անբարեհաջող ընտանիքների նկատմամբ համբերությամբ եւ տակտով վերաբերվելու անհրաժեշտության մասին:

Տեքստում ընդգծված Է, որ միասեռ դաշինքները համեմատության ենթակա չեն տղամարդու եւ կնոջ ամուսնության հետ, եւ անթույլատրելի Է այդ հարցում եպիսկոպոսների վրա որեւԷ ճնշում գործադրելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: