Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անուղղակիորեն նշել է, որ պատրաստվում է առաջիկա 10 տարիների ընթացքում թողնել հովվապետական աթոռը: Այս մասին հայտնում է The Local-ը:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այս մասին հայտարարել է իտալացի մարզիկների և օլիմպիական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Լանկագին ընկերներ, լավագույն մաղթանքները Օլիմպիական խաղերն անցկացնելու Հռոմի հայտին: Ես արդեն այդտեղ չեմ լինի: Թող Աստված օրհնի ձեզ բոլիրդ և ձեր ընտանիքները», — հայտարարել է Ֆրանցիսկոսը:
Այսպիսով, նա կարող է կրկնել իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի քայլն, ով 2013թ.-ի սկզբին թողեց գահն ու տեղափոխվեց մենաստան: