Հռոմի Պապը կոչ է արել կարգավորել հակամարտությունների հարցը

    158
    0

    Pope-Francis-at-St-Peters-014

    Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին նոր ջանքեր գործադրել Սիրիայում և Իրաքում հակամարտությունների կարգավորման գործում. այս մասին հայտնում է Ria.ru-ն:

    «Բացի անհրաժեշտ մարդասիրական օգնությունից, այսօր Սիրիայում և Իրաքում մեր եղբայրներին և քույրերին ամենից շատ խաղաղություն է հարկավոր: Այդ պատճառով ես չեմ դադարում խնդրել միջազգային հանրությունից ավելի շատ ջանքեր գործադրել խաղաղության ձեռքբերման համար»,- հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը՝ Սիրիայի և Իրաքի հարցերով բարեգործական կաթոլիկ կազմակերպությունների ներկայացուցիչների 5-րդ հանդիպման ժամանակ: