տուն Լուրեր Հռոմի Պապը կոչ է արել երիտասարդներին երջանկություն չփնտրել սմարթֆոններում

Հռոմի Պապը կոչ է արել երիտասարդներին երջանկություն չփնտրել սմարթֆոններում

135
0

d7c9d25df36677b65d8e77ad85e61944__1920x

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կարծում է, որ սմարթֆոնների ժամանակակից ծրագրերը չեն օգնի երիտասարդությանը երջանկություն ձեռք բերել, հայտնում է LifeNews-ը:

Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող «Սուրբ տարվա» տոնակատարությունների շրջանակում տասնյակ երիտասարդներ են ուղևորվել Հռոմ: Ֆրանցիսկոս Պապը երիտասարդ տղաներին և աղջիկներին կոչ է արել երջանկություն փնտրել իրական կյանքում, այլ ոչ թե սմարթֆոնների ծրագրերում:

Նրա խոսքով` անգամ նորագույն և գերժամանակակից ծրագրերը չեն կարող ազատ դարձնել երիտասարդներին: Ի դեպ, Հռոմի Պապը սկզբունքորեն դեմ չէ ժամանակակից տեխնոլոգիաներին: Նա անձնական էջեր ունի Twitter, Instagram և այլ սոցիալական ցանցերում, ուր կիսվում է նորություններով: Սակայն դեմ է այն ծրագրերին, որոնք առաջարկում են «երջանկություն գտնել»: