Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի կարծիքով` գիտատեխնիկական առաջընթացը չի կարելի հավասարեցնել մարդկության և պատմության զարգացման հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Շուկան ինքն իրենով չի կարող երաշխավորել մարդկային զարգացումն ու սոցիալական ինտեգրումը», — ասել է Հռոմի պապը: «Գիտական կամ տեխնիակական զարգացումը չի կարելի հավասարեցնել մարդկության և պատմության զարգացմանը: Մենք լուրջ անհրաժշտություն ունենք առաջ շարժվելու, դեպի համարձակ մշակութային հեղափոխություն», — ասել է Ֆրանցիսկոսը: