տուն Լուրեր Հռոմի պապը կոչ է արել ավելի ներողամիտ եւ կարեկցանքով վերաբերել «անչափահաս» կաթոլիկներին

Հռոմի պապը կոչ է արել ավելի ներողամիտ եւ կարեկցանքով վերաբերել «անչափահաս» կաթոլիկներին

87
0

20149961449467

Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինը հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող դատապարտվել հավիտյան»,- հաղորդում է Reuters-ը։ Նա կոչ է արել հարգանք ցուցաբերել համասեռամոլների նկատմամբ, միաժամանակ նշելով որ «բացարձակ հիմքեր չկան» նույնացնել գեյ-միությունները հետերոսեքսուալ ամուսնությունների հետ։

«Ոչ ոք չի կարող հավիտյան դատապարտված լինել, քանի որ դա հակասում է Ավետարանին։ Ես չեմ խոսում միայն նրանց մասին, ովքեր ամուսնալուծվել եւ նորից ամուսնացել են, այլ բոլորի մասին՝ ինչպիսի իրավիճակում էլ նրանք հայտնված լինեն»,- հայտարարել է Պապը։