Հռոմի Ֆրանցիսկոս Պապը գտնվում է Ադրբեջանում: Երկրի մայրաքաղաքում Պապը հանդիպում է ունեցել Ալիևների ընտանիքի հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Հռոմի Պապը Ալիևին և նրա տիկնոջը նկար է նվիրել, որը պատկերում է գթասրտությունը աշխարհում: Ալիևն էլ իր հերթին Պապին գորգ է նվիրել:
Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո Ֆրանցիսկոս Պապը կայցելի Բաքվի Շահիդների ծառուղի, սակայն չի այցելի Խոջալուի զոհերի հուշարձան: