Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինը դիմել եվրոպացիներին` ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ամբիոնից:
Նրա ելույթից առաջ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նշել է, որ «Եվրոպան վերջին վեց տարիներին ապրում է դժվարագույն ժամանակներ, դրամատիկ ճգնաժամ՝ հսկայական հետևանքներով»: «Դա առաջին հերթին վերաբերում է եվրոպական ինստիտուտների, գաղափարների նկատմամբ վստահության կորստին: Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը միավորվեն՝ վերականգնելու համար այդ վստահությունը: Ձեր ուղերձը եվրոպական է: Այդ ուղերձի հիման վրա մենք ձեռք կբերենք միասնություն», — ասել է Շուլցը:
«Սա հույսի ուղերձ է, որը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մեր խնդիրները կարող են հզոր ուժ դառնալ Եվրոպայի և աշխարհի կողմից վերապրվող վախերը հաղթահարելու համար», — ասել է Հռոմի պապը` միայնությունը նշելով որպես Եվրոպայի գլխավոր հիվանդություններից մեկը:
«Միայնությունը սկսվել է զգացվել ավելի սուր տնտեսական ճգնաժամի պատճառով, որի հետևանքները ողբերգական կլինեն հասարկության կյանքի համար: Վերջին տարիներին ԵՄ ընդլայնման հետ միաժամանակ մեծանում էր նաև անվստահությունն այն ինստիտուտների նկատմամբ, որոնք նրանք որակում են որպես իրականությունից կտրված, անտարբեր», — ասել է նա:
Հռոմի պապը նաև անդրադարձել է բնապահպանական, միգրացիոն խնդիրներին:
«Եվրախորհրդարանի հարգելի անդամներ, եկել է ժամանակը Եվրոպայի կառուցման համար միասնական աշխատելու ուղղությամբ, որը պտտվելու է ոչ թե տնտեսության, այլ մարդու սրբազանության, անբաժանելի արժեքների շուրջ», — ասել է Հռոմի պապը: