տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը գովել է Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա քայլերում

Հռոմի պապը գովել է Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա քայլերում

141
0

turkey-pope

Հռոմի պապ Ֆրանցսիոկս Առաջինը Թուրքիայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական փակ սահմանի հարցերին։ Նա հույս է հայտնել, որ փոքր քայլերը, որոնք արվում են այս ուղղությամբ, կարող են հանգեցնել մերձեցման։

«Ցեղասպանության տարելիցին, երբ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը քայլ արեց, շատերի կարծիքով այն չափազանց թույլ որակվեց։ Սակայն նա ձեռք մեկնեց, իսկ դա արդեն դրական է։ Անկախ այն բանից, թե այդ ձեռքը քիչ, թե շատ է մեկնվել՝ դա միշտ դրական է։

Հայ-թուրքական փակ սահմանը մի հարց է, որը շատ մոտ է իմ սրտին․ գերազանց կլիներ, եթե այն բացվեր։ Գիտեմ, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք չեն օգնում գործին, սակայն մենք պետք է աղթոենք երկու ժողովուրդների հաշտեցման համար։ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին շատ միջոցառումներ են նախանշվել, և մենք հույս ունենք, որ փոքր քայլերից ճանապարհը կհարթվի, փոքր քայլեր, որոնք կհանգեցնեն հաշտեցման», — ասել է Հռոմի պապը։ Այս մասին հաղորդում է իտալական La Stampa-ն։