Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախատոնական ուղերձում սուր քննադատություն է հնչել Վատիկանի հոգևորականների հասցեին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հռոմի պապը եպիսկոպոսներին, կարդինալներին և մյուս հոգևորականներին մեղադրել է ընչաքաղցության, ընչասիրության և երկերեսանիության մեջ։ Ֆրանցիսկոսը կոչ է արել մեղա գալ ծննդյան տոների ժամանակ, որպեսզի կաթոլիկ եկեղեցին մաքրվի 2015 թվականին։
Նախկինում Հռոմի պապը նման քննադատությամբ հանդես չի եկել։ Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Ֆրանցիսկոսին, թերևս, հայտնի են դարձել Բենեդիկտոս 16-րդի օրոք սկսված քննության արդյունքները։