Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով երեքշաբթի ժամանել է ԱՄՆ, երկրում տեղաշարժվում է մի Fiat 500L մակնիշի ոչ մեծ ու ոչ թանկարժեք ավտոմեքենայով, հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով Asscociated Press-ը:
Ինչպես նշում է տեղեկատվական գործակալությունը ՝ Հռոմի պապի ավտոմեքենան գրեթե աննկատ է նրան ուղեկցող անվտանգության ծառայության ավտոմեքենաների ֆոնին: Հռոմի պապը նախընտրում է հասարակ կենսակերպ վարել: Եվ այսպես, Վատիկանում նա հիմնականում օգտվում է Ford Focus-ից: Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ Ֆրանցոսկոսը շրջում էր Kia մակնիշի մեքենայով, ճշտում է հրատարակությունը:
Բրիտանական The Guardian-ի հեղինակները համարում են, որ շրջագայության համար ավտոմեքենաների ընտրությունը վկայում է այն մասին, որ հոգեւորականը լուրջ է վերաբերվում շրջակա միջավայրի պաշտպանությանը: