Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը իր՝ Հարավային Կովկաս այցելության շրջանակներում մեկնելու է նաև Ադրբեջան: Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն հրապարակել են Հռոմի պապի այցի ծրագիրը:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահի հանդիպումից անմիջապես հետո Ֆրանցիսկոս պապը այցելելու է Բաքվի Շահիդների ծառուղի, միևնույն ժամանակ նշվում է, որ նա չի այցելի Խոջալուի զոհերի հուշարձան:
Ֆրանցիսկոս առաջինը Վրաստան կատարած երկօրյա այցից հետո Ադրբեջանում կմնա ընդամենը մի քանի ժամ (9:30- 19:00):