տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը 25 տարի հեռուստացույց չի դիտել

Հռոմի պապը 25 տարի հեռուստացույց չի դիտել

94
0

1429260931_

Հռոմի պապը խոստովանել է, որ 1990 թվականից չի դիտել հեռուստացույց: Այս մասին գրում է արգենտինական մամուլը: Պապն ասել է, որ «դա իր համար չէ»: Նա նաև նշել է, որ չի օգտվում համացանցից:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է կարոտում նախքան պապ դառնալու տարիներին, Հռոմի պապը նշել է ազատությունն ու պիցցան: «Փողոց դուրս գալն եմ կարոտել», — ասել է նա` շեշտելով, որ կարոտում է փողոցներով քայլելը, պիցցերիա հաճախելը:

Ֆրանցիկոսը հայտնել է, որ կարդում է ընդամենը մեկ թերթ` La Repubblica-ն,` ամեն առավոտ ծախսելով 10 րոպե ժամանակ:

Ըստ պապի` իր սիրած թիմի` Սան լորենցոյի հաշիվների մասին տեղեկանում է շվեյցարական գվարդիայի անդամներից մեկից: