2014թ.-ի ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկի ֆրեմիերան կայացավ դեկտեմբերի 12-ին: Համաշխարհային էկրաններ բարձրացավ «Գլադիատոր» աշխարհահռչակ ֆիլմի ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Ելք. արքաներ և աստվածներ» ֆիլմը, որ Մովսեսի մասին հինկտակարանյան պատման էկրանավորումն է:
Ֆիլմի գլխավոր դերում է Քրիստիան Բեյլը: Ռեժիսորն այս 140 միլիոն դոլար արժողությամբ շախատանքը նվիրել է իր կրտսեր եղբորը՝ Թոնի Սքոթին, ով 2012թ.-ին ինքասպան էր եղել:
«Ելք. արքաներ և աստվածներ»-ի համաշխարհային ցուցադրությունն արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել: Մասնավորապես Եգիպտոսում և Մարոկկոյում դրա ցուցադրությունն արգելվել է հղում կատարելով դրա սյուժեում տեղ գտած պատմական անճշտություններին: