Ապրիլի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ում այրվել է 50 քմ խոտածածկույթ, Խարբերդի ամառանոցների 24-րդ փողոցի տներից մեկի մոտ՝ 2500 քմ եղեգնուտ, Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտակայքում՝ 600 քմ եղեգնուտ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցի մոտակայքում՝ 8000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Կարմիր Խաչ» ընկերության մոտ՝ 300 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին փողոցի «Գարուն» կարի գործարանի մոտակայքում՝ 700 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: