Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին բուժօգնություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը
Ըստ տեղեկության երկու տուժած ևս տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։
Նախարարի խոսնակը նշել է, որ առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկությունը կհաղորդվի։