Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում այրվում է ցախատուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցի տներից մեկի մոտակա ցախատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.58-ին, մարվել՝ 11.08-ին:
Այրվել է ցախատան տանիքը՝ 10 քմ, իսկ ցախատանն՝ 2 քմ թեփ: