տուն Լուրեր Հրդեհ վագոն-տնակում

Հրդեհ վագոն-տնակում

127
0

hrdeh62

Հունվարի 18-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1 փողոցի 2-րդ նրբանցքի Ա. Ա.-ին պատկանող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.00-ին, մարվել` 01.47-ին:

Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակը` գույքով (144 քմ) և մոտակա փայտե ծածկը` 25 քմ: