Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 02.13-ին տեղեկությում է ստացվել, որ այրվում են Շիրակի մարզի Փանիկ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի անասնագոմերը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.56-ին, մարվել` 05.44-ին: Այրվել է Գ. եւ Հ. Մ.-ին պատկանող անասնագոմերի եւ ավտոտնակի տանիքները` 200 քմ, 150 հակ անասնակեր:
Հրշեջ – փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 15 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մոտ 100 հավ, 100 հակ անասնակեր եւ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Գ. Մ.):