տուն Լուրեր Հրդեհ Մհեր Մկրտչյան փողոցում. փրկարարները դեպքի վայրում են

Հրդեհ Մհեր Մկրտչյան փողոցում. փրկարարները դեպքի վայրում են

210
0

Օգոստոսի 9-ին, ժամը 12:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի շենքերից մեկի տանիքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեում գտնվող «Պետական գույքի կառավարման կոմիտեի» շենքի տանիքում տեղադրված արևային մարտկոցում:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:

Մասամբ ջերմահարվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ և 1 արևային մարտկոց՝ մոտ 2 քմ: Տուժածներ չկան: