տուն Լուրեր Հրդեհ Դավիթ-Բեկի փողոցում

Հրդեհ Դավիթ-Բեկի փողոցում

130
0

Հուլիսի 27-ին, ժամը 15:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել` 16:29-ին:

Այրվել են խոտածածկույթ (1500 քմ) և չբնակեցված փայտյա վագոն-տնակ (25 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: